
Բարսելոնան առանձնահատուկ զգուշավորություն է դրսևորում 27-ամյա աստղի նկատմամբ
SPORT-ի լրագրող Պաու Բարտոլիի տեղեկացմամբ՝ Բարսելոնան մաքսիմալ զգուշությամբ է վերաբերվում Դանի Օլմոյին, քանի որ նախորդ մրցաշրջանում վնասվածքները խաթարեցին նրա խաղային ռիթմը։
Իսպանացի կիսապաշտպանը բաց է թողել 15 հանդիպում, այդ թվում՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի երկրորդ խաղը Ատլետիկոյի դեմ։ Թեև վնասվածքները լուրջ չէին, դրանք հիմնականում մկանային գերբեռնվածություններ էին, որոնք խոչնդոտում էին նրա մասնակցությանը տարբեր կարևոր հանդիպումներին։
Նախամրցաշրջանում Օլմոն նորից զգաց մկանային անհարմարություն և բաց թողեց մի քանի մարզում և Կոմոյի դեմ հանդիպումը, բայց արդեն վերադարձել է ընդհանուր մարզումներին և, ըստ ամենայնի, պատրաստ կլինի Լա Լիգայի մեկնարկին Մալյորկայի դեմ հանդիպմանը։
Ակումբի բժշկական ու մարզչական շտաբը պատրաստում է անհատական մարզման ծրագիր՝ նվազեցնելու վնասվածքների վտանգը։ Դեռևս պարզ չէ՝ Ֆլիկը կսկսի խաղը Օլմոյով, թե կնախընտրի Ֆերմին Լոպեսին, որը Կոմոյի դեմ իրեն հրաշալի դրսևորեց` դուբլ ձևակերպելով։