
Ակումբ
Բարսելոնան առաջարկ է ստացել տաղանդավոր պաշտպանի համար
Բարսելոնայի աջ պաշտպան Հեկտոր Ֆորտը կարող է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ ակումբ։
Լրագրող Կառլոս Մոնֆորտը հայտնում է, որ Բարսելոնան անանուն իսպանական և արտասահմանյան ակումբներից առաջարկներ է ստացել 19-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերելու համար։ Հավակնորդները երաշխավորում են երիտասարդ պաշտպանին կանոնավոր խաղաժամանակ, ինչը նա դժվար թե ստանա Բարսելոնայում։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իր սանին։ Ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ չկատարելով արդյունավետ գործողություններ։ Իսպանացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։