
Բարսելոնա և ՈՒԵՖԱ․ Նոր դարաշրջանի սկիզբը
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Սուպերլիգայի և ակումբների՝ ՈՒԵՖԱ-ի հետ ունեցած հարաբերությունների հետ՝ ընդգծելով երկխոսության և համագործակցության կարևորությունը։ Լապորտան ընդգծել է, որ Բարսան ակտիվորեն կարգավորում է հարաբերությունները միության հետ։
«Բարսելոնան աշխատում է ՈՒԵՖԱ-ի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք հասնում հանուն ֆուտբոլի բարօրության, հանուն եվրոպական ֆուտբոլում խաղաղության։ Կան հարցեր, որոնք թե՛ Սուպերլիգան, թե՛ ՈՒԵՖԱ-ն կարող են համատեղ ուսումնասիրել։
Սուպերլիգայի ակումբները պետք է վերադառնան ՈՒԵՖԱ։ Բարսելոնան սերտ կապ է զգում ՈՒԵՖԱ-ի հետ։
Բարսելոնան վճռական է քայլ անել եվրոպական ֆուտբոլի համար բարենպաստ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Գործերը լավ են ընթանում։ Մենք երկխոսության մեջ ենք, կապեր ենք հաստատում և մեզ շատ վստահ ենք զգում ՈՒԵՖԱ վերադառնալու ճանապարհին», – ասել է Լապորտան։
Հիշեցնենք, որ Բարսան հայտարարել էր գրեթե մեկ միլիարդ հասույթի մասին։