
Բարսայում նախատեսվում է պայմանագրի երկարաձգում
Ֆեռան Տոռեսը լավ մարզավիճակում է։ Բարսելոնայի հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանը եզրափակեց ուժեղ ելույթներով, բայց կույր աղիքի բորբոքման պատճառով բաց թողեց վերջին երեք լիգային հանդիպումները, օգտվել է Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքից և տեղ գտել հիմնական կազմում։
Տոռեսը մասնակցել է Բարսայի անցկացրած չորս հանդիպումներին էլ և ցուցադրել հրաշալի արդյունքներ։ Նա արդեն գոլ է խփել Մալյորկայի և Լևանտեի դեմ խաղերում և գոլային փոխանցում կատարել անցած հանգստյան օրերին Վալենսիայի հետ խաղում։
Ֆեռանի ինքնավստահությունը և պայմանագրի երկարաձգումը SPORT-ի տեղեկություններով՝ Ֆեռանը լի է ինքնավստահությամբ և կրկին իրեն կարևոր է զգում թիմում՝ շնորհիվ Հանսի Ֆլիկի վստահության։ Մանչեսթեր Սիթիի նախկին հարձակվողի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը, և շատերը նշում են, որ նա կերկարաձգի այն, քանի որ իր ամենամեծ ցանկությունը Բարսելոնայում հաջողության հասնելն է։
Դեռևս բանակցություններ չեն եղել, բայց ակնկալվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում դրանք կլինեն, հատկապես եթե նա շարունակի ներկայիս բարձր մակարդակը 2025-ին։ Ինչպես արդեն հաղորդվել է, թե՛ Ֆլիկը, թե՛ Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն մեծ վստահություն ունեն 25-ամյա հարձակվողի նկատմամբ։ Ղեկավարությունը դիտարկում է Ֆեռանին որպես հիմնական հարձակվողի թեկնածու հաջորդ ամառվա համար։
Այս մրցաշրջանը շատ վճռորոշ է լինելու Իսպանիայի հավաքականի խաղացողի համար, և նա ճիշտ ճանապարհով է առաջ շարժվում՝ ապացուցելով իր արժեքը թիմի համար տպավորիչ ելույթներով։