ad-banner-1
բարսա-դարպասապահ-կատալոնացի-վալդես

Բարսայի պատմության թոփ-3 կատալոնացի դարպասապահները

Երկար տարիների ընդմիջումից հետո Բարսելոնան ունի կատալոնացի դարպասապահ՝ Ժոան Գարսիան։ Այդ առիթով պատմեմ այն մասին, թե ովքեր են Բարսելոնայի պատմության թոփ 3 կատալոնացի դարպասապահները։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

3. Ռիկարդո Սամոռա

Սամոռան ծնվել է 1901 թվականին Բարսելոնայում։ Թեև նա ընդամենը 3 տարի է հանդես եկել Բարսելոնայում (1919–1922), բայց չնշել նրան այս ցանկում սխալ կլիներ, քանի որ նա իրավամբ եղել է շատ ուժեղ և բարձրակարգ դարպասապահ։ Սամոռան Բարսելոնայում հանդես եկած այդ 3 տարիներին հասցրել է 2 անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և աչքի է ընկել շատ վստահ խաղով։ Նշեմ նաև, որ արդեն երկար տարիներ է, ինչ գործում է Սամոռայի անվան մրցանակ, որը տրվում է այն դարպասապահին, ով մրցաշրջանի ընթացքում ամենաքիչ գոլերն է բաց թողել։ Իհարկե, Սամոռային կարելի էր ավելի բարձր հորիզոնականում դնել, բայց քանի որ նա շատ կարճ ժամանակահատված է անցկացրել Բարսելոնայում, այդ պատճառով կսահմանափակվենք 3-րդ հորիզոնականով։

2. Վիկտոր Վալդես

Վալդեսը ծնվել է 1982 թ-ին Կատալոնիայում։ Նա միացել է Բարսային պատանի հասակում՝ 1992-ին, երբ դեռ 10 տարեկան էր։ Վալդեսը իր տեղը Բարսելոնայի հիմնական կազմում վերջնականապես ամրապնդել է 2003/2004 թթ․ մրցաշրջանում։ Այդ տարի նա մասնակցել է Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և դրանցից շատերում, ցուցադրելով հիանալի խաղ, օգնել Բարսային նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Ահա Վալդեսի տիտղոսները Բարսելոնայի կազմում՝

• Չեմպիոնների Լիգայի չեմպիոն՝ 2005/06, 2008/09, 2010/11

• Իսպանիայի չեմպիոն՝ 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13

• Իսպանիայի գավաթ՝ 2008/09, 2011/12

• Իսպանիայի սուպերգավաթ՝ 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013

• ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ՝ 2009, 2011

• Ակումբային աշխարհի առաջնություն՝ 2009, 2011

Ուզում եմ նաև նշել, որ Վալդեսը Բարսելոնայում սկիզբ դրեց ժամանակակից ֆուտբոլում մի շատ կարևոր հասկացության, որը կոչվում է դարպասապահի ոտքով խաղ։

1. Անտոնի Ռամալյետս

Անտոնին ծնվել է 1924 թ-ին Բարսելոնայում։ Նա իր կարիերայի մեծ մասը նվիրել է Բարսելոնային՝ ցուցադրելով բացառիկ ստաբիլություն։ Ռամալյետսը պաշտպանել է Բարսելոնայի գույները 1950–1960 թթ.-ին։ Նա այդ ընթացքում 5 անգամ նվաճել է վերոնշյալ Սամոռայի անվան մրցանակը։ Ահա նաև Ռամալյետսի տիտղոսները Բարսելոնայի կազմում՝

• Իսպանիայի չեմպիոն՝ 1947–48, 1948–49, 1951–52, 1952–53, 1958–59, 1959–60

• Իսպանիայի գավաթակիր՝ 1950/51, 1951/52, 1952/53, 1956/57, 1958/59

• Էվա Դուարտեի գավաթ՝ 1948, 1952, 1953

• Տոնավաճառների գավաթ՝ 1955–58, 1958–60

• Լատինական գավաթ՝ 1952

Վերջում ուզում եմ հույս հայտնել, որ Ժոան Գարսիան առաջիկա տարիների ընթացքում կկարողանա գլխավորել այս ցանկը։ Անձամբ ես հավատում եմ դրան։

Սարգիս Սարգսյան

saqo_8

Հեղինակ՝ saqo_8

fcbarca.am - Ես Սարգիսն եմ, Բարսելոնայի մասին միակ հայերեն կայքի վերլուծաբանը։

Պատասխանել