ad-banner-1

Բարսայի նոր շապիկը՝ Ճապոնիայում

Բարսելոնան Ասիական շրջագայության ժամանակ կներկայանա նոր արտագնա համազգեստով։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

«Mundo Deportivo»-ի փոխանցմամբ՝ Բարսան նախատեսում է պաշտոնապես ցուցադրել իր 2025/26 մրցաշրջանի նոր արտագնա համազգեստը Ասիայում կայանալիք նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում։

Առաջին անգամ այն կտեսնենք հուլիսի 27-ին՝ Ճապոնիայի Կոբե քաղաքի Noevir ստադիոնում անցկացվելիք Բարսելոնա–Վիսսել Կոբե հանդիպման ժամանակ։

Ակումբը շուտով կանցկացնի համազգեստի պաշտոնական շնորհանդեսը, սակայն մտադիր է այն խաղադաշտ դուրս բերել հենց շրջագայության մեկնարկային խաղում՝ խուսափելու համար Կոբեի ավանդական մարոն շապիկների հետ գունային բախումից։

Նոր արտագնա համազգեստը յուրահատուկ խորհրդանիշ կպարունակի՝ կապված բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտի հետ։ Շապիկի վրա պատկերված կլինի The Sheath խորհրդանիշը՝ Nike-ի և Բրայանտի համագործակցության գլխավոր տարրերից մեկը։

Բրայանտը ժամանակին բացատրել էր խորհրդանշանի իմաստը․ «Սուրը տաղանդն է, իսկ պատյանը՝ այն, ինչը պահում է սուրը՝ կյանքի փորձը, կարգապահությունն ու ջանքերը»։

Բարսելոնայի համար սա կլինի խորհրդանշական մեկնարկ նոր մրցաշրջանի համար՝ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով սպորտի մեծագույն անուններից մեկին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել