
Ակումբ
Բարսայի ֆուտբոլիստները ապշած են Տեր Շտեգենի պահվածքից
Բարսելոնայի ֆուտբոլիստները զարմացել են, երբ իմացել են, որ թիմի դարպասապահ և ավագներից մեկը՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, հրաժարվել է ստորագրել բժշկական եզրակացությունը՝ այն Լա Լիգայի բժշկական կոմիտե փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Բարսելոնայի ֆուտբոլիստներին զարմացրել է գերմանացի դարպասապահի պահվածքը, մասնավորապես այն պատճառով, որ նրանցից շատերն այս օրերին հրապարակայնորեն պաշտպանել են նրան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։
Հուլիսի վերջին 33-ամյա դարպասապահը հաջող վիրահատություն է տարել մեջքի հատվածում։ Ֆուտբոլիստի վերականգնումը կարող է տևել չորս ամիս։