
Ակումբ
Բարսայի երիտասարդ տաղանդը կհեռանա թիմից Մայլորկայի դեմ խաղից հետո
Բարսելոնայի աջ պաշտպան Հեկտոր Ֆորտը մոտ ապագայում կլքի ակումբը։
19-ամյա ֆուտբոլիստը կներառվի Լա Լիգայի առաջին տուրի՝ օգոստոսի 16-ին կայանալիք Մալյորկայի դեմ առաջիկա խաղի հայտացուցակում, իսկ հանդիպումից հետո կհեռանա թիմից վարձավճարով, հայտնում է Sport-ը։ Այս պահին խաղացողը մի քանի առաջարկ ունի և առաջիկա օրերին կընդունի դրանցից մեկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարսելոնայում Հեկտոր Ֆորտին խորհուրդ են տվել վարձավճարով հեռանալ, քանի որ նա դժվար թե կարողանա մեկնարկային կազմում տեղի համար մրցակցել Ժյուլ Կունդեի և Էրիկ Գարսիայի հետ։ Երիտասարդ իսպանացին Բարսելոնայի առաջին թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։