
Ակումբ
Բարսայի երիտասարդ տաղանդով հետաքրքրված են ԱՊԼ-ի 4 ակումբներ
Բարսելոնայի 17-ամյա կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը (Դրո) պահանջարկ ունի անգլիական առաջնության ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ խոստումնալից ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել Լիվերպուլը, Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին և Մանչեսթեր Սիթին։
Ֆերնանդեսը մասնակցել է կապտանռնագույնների ասիական շրջագայությանը։ Պեդրոն խաղացել է Վիսել Կոբեի դեմ և աչքի ընկել խփած գոլով։
Իսպանիայի առաջնության երեք տուրերից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակել են յոթ միավոր։ Բարսելոնան զբաղեցնում է չորրորդ տեղը և երկու միավորով է հետ մնում առաջատար Ռեալից։