ad-banner-1

Բարսայի երիտասարդ աստղը հետ է կանչվել հավաքականից

Բարսելոնայի երիտասարդ կիսապաշտպան Մարկ Բերնալը, ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կայացած քննարկումներից հետո, չի միանա Իսպանիայի Մ-21 հավաքականին։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ֆեդերացիան։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ինչպես նշվում է Իսպանիայի հավաքականի հայտարարության մեջ․

«Ֆեր Լոպեսը փոխարինում է Մարկ Բերնալին, որը որոշակի ֆիզիկական անհարմարություններ է զգում։ Ֆեդերացիայի բժշկական ծառայությունը, համագործակցելով Բարսելոնայի բժիշկների հետ, ուսումնասիրել է կատալոնական ակումբի ներկայացրած հաշվետվությունները, որոնք ստացվել էին ուրբաթ երեկոյան՝ Դավիդ Գորդոյի՝ հայտացուցակը հրապարակելուց հետո։ Նախընտրելով խաղացողի առողջության պահպանումը՝ RFEF-ը որոշել է Բերնալին դուրս թողնել հավաքականից»։

18-ամյա տաղանդը Դավիդ Գորդոյի կողմից ներառվել էր Նորվեգիայի և Ֆինլանդիայի դեմ առաջիկա խաղերի հայտացուցակում։ Սակայն Բարսելոնան մտահոգություն էր հայտնել նրա մասնակցության շուրջ՝ հաշվի առնելով, որ Բերնալը վերջերս է վերադարձել ավելի քան մեկ տարվա դադարից հետո, որը պայմանավորված էր խաչաձև կապանի վնասվածքով։

Երիտասարդ կիսապաշտպանը միայն սեպտեմբերի կեսերին է վերադարձել խաղադաշտ՝ մինչ այս հասցնելով մասնակցել մոտ 20 րոպե Ֆլիկի թիմի կազմում։ Ակումբը, առաջնորդվելով բժշկական ցուցումներով, շարունակում է աստիճանաբար ներգրավել նրան մարզումային և խաղային գործընթացներին։

Այս իրավիճակի ֆոնին Բարսելոնան կապ է հաստատել Իսպանիայի ֆեդերացիայի հետ, և կողմերը միասին որոշել են, որ Բերնալը կշարունակի վերականգնման գործընթացը ակումբում՝ առանց միանալու հավաքականին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։