Բարսայի չորս աստղ՝ FIFA-ի 11 լավագույն ֆուտբոլիստների հավակնորդ
FIFA-ն պաշտոնապես հրապարակել է այն 26 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են FIFPRO Men’s World XI-ում ընդգրկվելուն:
Բարսելոնան 2024/25 մրցաշրջանը հիանալի անցկացրեց և այս ցուցակում ունի չորս ներկայացուցիչ՝ ի դեմս Պաու Կուբարսիի, Պեդրիի, Լամին Յամալի և Ռաֆինյայի:
Նախորդ մրցաշրջանից հետո, որտեղ կատալոնական ակումբը կարողացավ նվաճել երեք ներքին գավաթները, ամենևին էլ զարմանալի չի լինի տեսնել այս աստղերի ընդգրկումը լավագույն 11-ում:
Պաու Կուբարսին նույն մրցաշրջանում մասնակցել է 56 հանդիպման, և չնայած իր դիրքի, կարողացել է դառնալ 1 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Պեդրին ևս հիանալի մրցաշրջան անցկացրեց և դարձել էր Բլաուգրանայի ոգին՝ կենտրոնում: Իսպանացին մասնակցել է 59 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 ասիստի հեղինակ:
Բրազիլացի վինգեր Ռաֆինյան իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացրել՝ 57 հանդիպներում մրցակցի դարպասը գրավելով 34 անգամ և 23 անգամ էլ գոլային փոխանցում է կատարել թիմակիցներին:
Եվ 18-ամյա հրաշամանուկ Լամին Յամալը, որը Ոսկե Գնդակի հավակնորդների ցուցակում երկորրդ հորիզոնականն էր զբաղեցրել, շատ բարձր նշաձող էր սահմանել խաղադաշտում: Նա դարձել էր 18 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:
