
Տրանսֆերներ
Բարսան ու Ռեալը մտել են պայքարի մեջ Եվրոպայի չեմպիոնի համար
Հոլանդական ԱԶ Ալկմարի կիսապաշտպան Կիս Սմիթը գրավել է Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի ուշադրությունը։ Այս ամռանը նա Հոլանդիայի Մ-19 հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ ճանաչվելով ոչ միայն լավագույն ֆուտբոլիստ, այլև լավագույն ռմբարկու։
Սմիթն ինքը De Telegraaf թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ իմանալով գրանդ ակումբների հետաքրքրության մասին՝ հպարտություն է զգացել։

19-ամյա ֆուտբոլիստը ԱԶ Ալկմարի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո, իսկ պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականը։