ad-banner-1
Ֆլիկ-Բարսա

Բարսան միացել է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Insider-ին, կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բավարիայի հետ կպայքարի Քրիստալ Փելասի պաշտպան Մարկ Գեհիի համար։ Ամռանը Գեհին կարող էր տեղափոխվել Լիվերպուլ, սակայն տրանսֆերը ձախողվեց։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Մերսիսայդյան ակումբը դեռ ցանկանում է ձեռք բերել պաշտպանին, սակայն ոչ թե ձմռանը, այլ ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Իսկ Քրիստալ Փելասի համար ավելի շահավետ կլինի 25-ամյա Գեհիին վաճառել ձմռանը, որպեսզի գումար վաստակի։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները Մարկ Գեհիի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել