ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Բարսան կերկարաձգի պայմանագիրն առանցքային ֆուտբոլիստի հետ

Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ Բարսայի և Ֆրենկի դե Յոնգի նոր գործակալի միջև բանակցությունները լավ են ընթանում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հոլանդացու ներկայիս պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է մրցաշրձանի վերջում, և ակումբի ամենակարևոր նպատակներից մեկը հնարավորինս շուտ այն երկարաձգելն է։

Հաղորդվում է, որ Բարսելոնան Ֆրենկիին առաջարկել է իր գործող պայմանագրին ավելացնել ևս երեք տարի, այսինքն՝ մինչև 2029 թվականը։

Առաջարկվող աշխատավարձը այդ երեք տարում ավելի ցածր է լինելու ներկայիս գումարից, սակայն այս տարվա վճարումները անսովոր բարձր են՝ COVID-ի ժամանակ համաձայնեցված վճարումների պատճառով։ Ֆրենկին, իր հերթին, բավարարված է առաջարկվող գումարից և լիովին նվիրված է մնալու գաղափարին, հաշվի առնելով իր ուժեղ կապը ակումբի, մարզչի և թիմակիցների հետ։

Հիմնական կետերից մեկը, որը այժմ գրեթե համաձայնեցված է՝ մնացած փոքր մանրամասների հետ միասին, այն է, որ դե Յոնգի գործող աշխատավարձը պահպանվում է մինչև այս մրցաշրջանի ավարտ։

Ֆրենկի դե Յոնգ – Բարսա – Բարսելոնա – ՉԼ
Ֆրենկի դե Յոնգ

Բարսելոնան ամիսներ շարունակ ձգտում էր երկարաձգել դե Յոնգի պայմանագիրը, սակայն բանակցությունները հետաձգվում էին այն պատճառով, որ հոլանդացին ցանկանում էր փոխել իր ներկայացուցչին։

Երբ նա գործակալ նշանակեց Սեբաստիեն Լեդյուրյենին, գործընթացը վերսկսվեց։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել