
Բարսան կախված է Պեդրիից
Բարսելոնան Հանսի Ֆլիկի գլխավորությամբ կրեց իր ամենացավալի պարտություններից մեկը՝ կիրակի օրը 4-1 հաշվով պարտվելով Սևիլիային։
Դա մի գիշեր էր, երբ Բարսելոնայի շատ քիչ խաղացողներ լավ հանդես եկան, նույնիսկ Պեդրին, ով չքնաղ խաղ է ցուցաբերում` դժվարություններ ունեցավ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo– ն, Պեդրիի ազդեցությունը խաղերում ուղիղ համեմատական է Բարսելոնայի այս մրցաշրջանի արդյունքների հետ։
Տվյալները ցույց են տալիս, որ այն խաղերում, որտեղ կիսապաշտպանը գնդակին 100-ից պակաս հպում է կատարում, թիմը չի կարողանում հաղթել։ Ի հակադրություն, մնացած խաղերում, որտեղ Պեդրին գերազանցում 100-րդ հպման նշագիծը, Բարսելոնայի խաղը և խաղի նկատմամբ վերահսկողությունը շատ ավելի ուժեղ են։
Հետևաբար, եթե Բարսելոնան ցանկանում է լուրջ փոփոխություններ տեսնել միջազգային դադարից հետո, ակումբը պետք է համոզվի, որ Պեդրին մասնակցում է յուրաքանչյուր խաղի։

Այս տվյալները ցույց են տալիս ակումբի չափազանց կախվածությունը իսպանացի ֆուտբոլիստից։
Սա մեծ խնդիր է, քանի որ Պեդրիի հնարավոր վնասվածքի դեպքում, Բարսան լուրջ խոչընդոտների կբախվի։
Այսպիսով Ֆլիկը մեծ աշխատանք ունի տանելու` Բարսային հաղթական ուղով առաջնորդելու համար։