ad-banner-1
ռոժեր-մարտինես-բարսա

Բարսան Էսպանյոլից ևս մեկ ֆուտբոլիստ է տանում


Ժոան Գարսիայի տեղափոխությունը Բարսա ամենևին էլ լավ չընդունվեց Էսպանյոլի երկրպագուների կողմից, ովքեր տեսան, թե ինչպես է ակումբի սանը և հենակետային խաղացողը հեռանում՝ ուժեղացնելու հավերժական մրցակցին։ Թեև Էսպանյոլում գիտակցում էին Սալյենտից դարպասապահին պահելու դժվարությունը, նրա տեղափոխությունը կատալոնական ակումբ իսկական «դանակի հարված էր սրտին»։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բայց Ժոան Գարսիայի ճանապարհորդությունը Էսպանյոլից Բարսա կարող է վերջինը չլինել։ Ըստ Pericos Marca-ի` Ռոժեր Մարտինեսը կմիանա Բարսա Ա2լետիկին՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Էսպանյոլի հետ իր պայմանագիրը խզելուց հետո։ Կիսապաշտպանն ակումբ էր եկել 2018 թվականին և, սպիտակ-կապույտ մարզաշապիկը կրելուց յոթ տարի անց, այս ամառ հեռացավ։


«Երբեք չէի կարծում, որ այս պահը կգա։ Բայց եկել է մեր ճանապարհները բաժանելու ժամանակը։ Ես ակումբ եկա 14 տարեկանում՝ առավելագույն ոգևորությամբ շարունակելու աճել որպես ֆուտբոլիստ և որպես անձնավորություն։ Այսօր կարող եմ ասել, որ ով եմ՝ շնորհիվ ձեզ եմ»,- հուզիչ նամակում հայտնեց նա՝ հրաժեշտ տալով Էսպանյոլի երկրպագուներին։


Ռոժեր Մարտինեսը, ով 2023 թվականին Դիեգո Մարտինեսի գլխավորությամբ դեբյուտել էր Էսպանյոլի առաջին թիմի կազմում, նախորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց երրորդ դիվիզիոնում խաղացող Լուգո։ Կիսապաշտպանը հիմնարար դեր ուներ գալիսիական թիմում՝ անցկացնելով 34 հանդիպում, որոնցից 28-ը՝ մեկնարկային կազմում։ Եվ այժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ հաջորդ մրցաշրջանում նա կկրի բլաուգրանա մարզաշապիկը։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել