Տրանսֆերներ
Բարսան ցուցակ է կազմել․ 4 թեկնածու՝ Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն
Իսպանական մամուլում նոր տեղեկություններ կան Բարսելոնայի գալիք մրցաշրջանի հարձակման գծի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ ակումբն արդեն աշխատանք է տանում՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ առաջնությունը կսկսի առանց Լևանդովսկու։ Այս մասին փոխանցում է Mundo Deportivo-ն։
Թեկնածուների ցուցակում չորս ֆուտբոլիստ կա՝ Խուլիան Ալվարեսը, Հարի Քեյնը, Վիկտոր Օսիմհենը և Սերու Գիրասին։ Ընդ որում, Ալվարեսը Բարսելոնայի ղեկավարության համար առաջնային թիրախն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի տարբերակը ցանկացած դեպքում բացառվում է Բարսելոնայի համար։ Մյուս թեկնածուների հետ բանակցություններ հնարավոր են։
