ad-banner-1

Բարսան չի կարողանում բանակցել Դե Յոնգի հետ տարօրինակ պատճառով

Բարսելոնայի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հեռացրել է իր գործակալ Ալի Դուրսունին՝ կապված ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման դժվարությունների հետ։ Սակայն այժմ կատալոնական ակումբը չգիտի, թե ինչպես շարունակի նոր աշխատանքային պայմանագրի շուրջ քննարկումները, քանի որ խաղացողը պաշտոնական ներկայացուցիչ չունի։ Այս մասին հայտնում է AS-ը։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին

Իսպանական պարբերականի տվյալներով՝ կիսապաշտպանը Նիդերլանդներում ունի փաստաբան, որը զբաղվում է նրա իրավական հարցերով, սակայն նա ՖԻՖԱ-ի լիցենզիա չունի։ Այսպիսով, ակումբը ստիպված կլինի սպասել, մինչև դե Յոնգը նոր գործակալ կունենա։

28-ամյա ֆուտբոլիստը Բարսելոնայում հանդես է գալիս 2019 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նիդեռլանդացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել