ad-banner-1
լապորտա ուեֆա ֆիֆա

Բարսան աչք է դրել ՊՍԺ-ի գերաստղի վրա

20-ամյա եզրային հարձակվող Դեզիրե Դուեն կարող է դառնալ Բարսելոնայի խաղացող։ Այս մասին հայտնում է Indykaila News-ը։

Աղբյուրի տվյալներով՝ մի քանի ամիս անց Բարսելոնան նոր նախագիծ կսկսի և կփորձի գնել Դուեին։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլում գերիշխող դիրքեր և կարծում է, որ Դուեի և Յամալի զույգը կնպաստի դրան։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Անցած մրցաշրջանում Դուեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 61 խաղ, դարձել 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները խաղացողի արժեքը գնահատում են 90 միլիոն եվրո։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել