
Տրանսֆերներ
«Այս պահի դրությամբ Բարսան չի կարող գրանցել Նիկոյին». Տեբաս
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է «Աթլետիկ Բիլբաոյի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Կատալոնական գրանդը պատրաստ է վճարել խաղացողի պայմանագրում նշված 58 միլիոն եվրո հրաժարագինը, սակայն գրանցման հետ կապված խնդիրներ կառաջանան։
Լա Լիգայի ղեկավարը հաստատում է, որ ներկայումս «կապտանռնագույնները» չեն կարող գրանցել աստղային նորեկին։
«Եթե «Բարսելոնան» Նիկո Ուիլյամսի հետ այսօր պայմանագիր կնքի, նրան հնարավոր չի լինի գրանցել», – Թեբասի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիկո Ուիլյամսը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա» և արդեն բանավոր համաձայնություն է տվել։
Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին