ad-banner-1

Աստղային փոխարինող Գավիին․ Բարսան տարբերակ է գտել Անգլիայում

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Գավին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 4-ից 5 ամիս, Բարսելոնայի ղեկավարությունը որոշել է դիտարկել նրան փոխարինող ձեռք բերելու հնարավորությունը, տեղեկացնում է Fichajes-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հանսի Ֆլիկի ցուցակում առաջինը Քոբի Մեյնուի անունն է։ Կատալոնացիները կփորձեն ձմռանը պայմանավորվել Մանչեսթեր Յունայթեդի 20-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ։ Անգլիացին կորցրել է իր տեղը «կարմիր սատանաների» հիմնական կազմում և նույնիսկ ամռանը տրանսֆեր էր պահանջել, քանի որ իրեն չէր տեսնում Ռուբեն Ամորիմի պլաններում։

Հաղորդվում է, որ Բարսելոնան կարող է մանկունիացիներին առաջարկել վարձակալություն՝ հետագայում գնելու տարբերակով։

2025/26 մրցաշրջանում Քոբի Մեյնուն Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցկացրել է ընդամենը 166 րոպե։ Նրա հաշվին կա մեկ գոլային փոխանցում՝ չորս խաղում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։