
Ասիական շրջագայությունը հարցականի տա՞կ է. Բարսելոնայի պաշտոնական հայտարարությունը
Բարսելոնա ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ստիպված է չեղարկել իր մասնակցությունը Ճապոնիայում կայանալիք Վիսել Կոբե – Բարսելոնա խաղին, որը նախատեսված էր առաջիկա կիրակի օրը։ Որոշման պատճառը կազմակերպչի կողմից թույլ տրված պայմանագրային լուրջ խախտումներն են։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին։
Այնուամենայնիվ, ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ ամառային շրջագայության հարավկորեական մասը դեռ կարող է կայանալ։ Բարսելոնան կքննարկի Հարավային Կորեա մեկնելու հարցը, որտեղ նախատեսված է երկու հանդիպում՝ հուլիսի 31-ին Սեուլ ՖԱ-ի և օգոստոսի 4-ին Դեգու ՖԱ-ի դեմ, միայն այն դեպքում, եթե կազմակերպիչը կատարի որոշակի պայմաններ։
«Եթե այդ պայմանները բավարարվեն, ակումբն առաջիկա օրերին կմեկնի Հարավային Կորեա։ Բարսելոնան ցավում է այս միջադեպի և այն անհարմարության համար, որ այն կպատճառի Ճապոնիայում իր բազմաթիվ երկրպագուներին», – ասված է ակումբի հաղորդագրության մեջ։