
Տրանսֆերներ
Արսենալը ցանկանում է ձեռք բերել Բարսայի աստղին
Արսենալի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել՝ թիմին ավելի ստեղծարարություն և փորձ հաղորդելու համար։ Transfer News Live-ը, հղում անելով Fichajes-ին, հայտնում է, որ լոնդոնյան ակումբը հետևում է Բարսելոնայի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
28-ամյա դե Յոնգի գործող պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը, այսինքն՝ հաջորդ ամառ նիդերլանդացին կարող է ազատ գործակալ դառնալ։ Հաշվի առնելով իրավիճակը՝ կատալոնացիների համար ավելի շահավետ կլինի նիդերլանդացուն վաճառել ձմռանը, որպեսզի կես տարի հետո անվճար չկորցնեն նրան։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ֆրենկի դե Յոնգի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։