
Ակումբ
Առջևում Նյուքասլի հետ խաղն է․ Նոր մանրամասներ Յամալի վնասվածքից
Բարսելոնայի հարձակվող Լամին Յամալը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Ըստ AS-ի տվյալների՝ ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով։
Յամալը մարզվում է մարզասրահում և դեռևս չի մասնակցում թիմի հետ մարզումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յամալը բողոքում է աճուկի հատվածի ցավից, որը խանգարում է նրան մարզվել և խաղալ։ Լամինն արդեն բաց է թողել Լա Լիգայի՝ Վալենսիայի դեմ խաղը։ Հինգշաբթի օրը Բարսելոնան Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում կհյուրընկալվի Նյուքասլին, որին իսպանացու մասնակցությունը քիչ հավանական է։