Քրիստենսենը կմնա՞ Բարսելոնայում
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Դեպորտիվո Գվադալախարա 0-2 Բարսելոնա խաղի աչքի ընկած խաղացողների շարքում էր Անդրեաս Քրիստենսենը։ Ֆուտբոլիստը նախ պաշտպանությունում լավ խաղաց, հետո էլ 76-րդ րոպեին հաշիվը բացեց։ Բարսելոնան, սակայն, դեռ որոշում չի կայացրել նրա ապագայի վերաբերյալ։
Ըստ Mundo Deportivo-ի՝ Բարսելոնայի ղեկավարությունը Քրիստենսենին նոր պայմանագիր կառաջարկի այն դեպքում, երբ համոզված լինեն, որ նա կարողանում է պահպանել բարձր մակարդակ ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Եթե նոր պայմանագիր կնքվի, ապա այն կլինի ավելի ցածր աշխատավարձով, քանի որ հիմա Քրիստենսենի աշխատավարձը բարձր է պահեստային խաղացողի համար։
Դանիացի պաշտպանը մտադիր է շարունակել ելույթները Բարսայում, նույնիսկ հասցրել է մերժել աստղաբախշական առաջարկներ Սաուդիան Արաբիայից, սակայն Բարսելոնան նրան դեռևս պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել և ամեն ինչ կորոշվի մրցաշրջանի վերջում։
