ad-banner-1

Արաուխոյի ապագան Բարսելոնայում հարցականի տակ է

Բարսելոնայի նախախաղային միցաշրջանն արդեն ընթանում է, սակայն Ռոնալդ Արաուխոյի ապագան մնում է հարցականի տակ։ La Vanguardia-ի փոխանցմամբ՝ պաշտպանը կարող է հեռանալու հարց բարձրացնել, եթե Հանսի Ֆլիկի ծրագրերում երկրորդ պլան մղվի և իր տեղը զիջի Պաու Կուբարսիին ու Ինիգո Մարտինեսին։
Չնայած վերջնական որոշում դեռ չկա, սակայն կողմերը չեն բացառում նրա հնարավոր հեռացումը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հիշեցնենք, որ Արաուխոն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2031 թվականը՝ 1 միլիարդ եվրոյի բացթողման դրույթով։ Սակայն 2025-ի ամռան տրանսֆերային պատուհանի առաջին 15 օրերին այդ բացթողման սակագինը նվազել էր մինչև 65 միլիոն եվրո։ Սակայն այդ ժամանակահատվածն արդեն ավարտվել է և այդ դրույթն այժմ ժամկետանց է դարձել:

Արաուխոն նախորդ սեզոն վերադարձավ խաղադաշտ միայն նոյեմբերին, իսկ այս տարի նպատակ ունի լիարժեք նախաշրջան անցկացնել, Ֆլիկի վստահությունը վաստակել և թիմի մեկնարկային կազմում լինել։ Բարսելոնան գնահատում է նրա ֆիզիկական տվյալները և առաջնորդական ունակությունները՝ տարբերակելով Անդրեաս Քրիստենսենից։

Սակայն ակումբի և խաղացողի մոտիկ աղբյուրները նշում են, որ իրավիճակը կարող է արագ փոփոխվել։ Եթե Արաուխոն հաճախ հայտնվի փոխարինման նստարանին Կուբարսիի կամ Մարտինեսի փոխարեն, նա պատրաստ է հեռանալու քայլ անել, իսկ ակումբը կլսի բանակցություններ՝ հարմար պայմաններով:

Ըստ այդմ՝ այս պահին Արաուխոն կենտրոնացած է իր տեղը պահպանելու վրա, բայց տրանսֆերային պատուհանի բացվելը և Լա Լիգայի մեկնարկը կարող են բերել շուտափույթ և ճակատագրական որոշումներ թե՛ խաղացողի, թե՛ ակումբի համար։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել