ad-banner-1
Կասադո-Բարսա-Բարսելոնա

ԱՊԼ-ի երկու թիմ սպասում են Կասադոյին

Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին մնացել է 12 օր։ Բարսելոնայում նոր համալրումներ չեն սպասվում, բայց ֆուտբոլիստների հեռանալը կանխատեսելի է։ Բացի Օրիոլ Ռոմեուի և Ինյակի Պենյայի հավանական տրանսֆերներից, Բարսան կարող է նաև բաց թողնել կիսապաշտպաններից մեկին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այս պահին 7 ֆուտբոլիստներ՝ Մարկ Բեռնալը, Դե Յոնգը, Գավին, Օլմոն, Ֆերմին Լոպեսը, Մարկ Կասադոն, Դրոն, պայքարում են կիսապաշտպանության երկու տեղերի համար, քանի որ Պեդրին անձեռնմխելի է։

Լրագրող Մատեո Մորետոն հայտնում է, որ Մարկ Կասադոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու թիմեր՝ Վուլվզը և Վեսթ Հեմը։ Նրանք հետևում են իրավիճակին և մինչև պատուհանի փակվելը կարող են առաջարկել 30 միլիոն եվրո։

Այնուամենայնիվ, իսպանացին մի քանի անգամ արդեն հստակ հայտնել է ակումբին, որ չի ցանկանում հեռանալ և կենտրոնացած է մեկնարկային կազմում տեղ գտնելու համար պայքարի վրա։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել