ad-banner-1
Կունդե

Անգլիական գրանդը «աչք է դրել» Կունդեի վրա

Ինչպես հայտնում է Ֆաբրիս Հոքինսը, Մանչեսթեր Սիթին հարցումներ է արել շուկայում Ժյուլ Կունդեի հասանելիության վերաբերյալ։ Մանչեսթեր Սիթիի նման ակումբը կկարողանա ֆրանսիացիուն հսկայական աշխատավարձ առաջարկել, բացի դրանից Պրեմիեր լիգայի հսկաները շուկայում հսկայական գրավչություն ունեն՝ հաշվի առնելով վերջին տարիներին անգլիական և եվրոպական ֆուտբոլում իրենց բացարձակ գերիշխանությունը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Բացի Մանչեսթեր Սիթիից, Բարսելոնայի ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է ևս մեկ ակումբ, որի անունը դեռ հայտնի չէ։

Բարսելոնան, այնուամենայնիվ, պլաններ չունի Կունդեին հրաժեշտ տալու և վստահ է, որ կհամոզի ֆրանսիացի պաշտպանին ստորագրել նոր պայմանագիր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սևիլյայի նախկին աստղը Կատալոնիայում իրեն զգում է ինչպես տանը։

Կունդեն հարմարվել է Բարսելոնայում աջ պաշտպանի դերին և համարվում է Հանսի Ֆլիկի պաշտպանական սխեմայի առանցքային մասը։ Այս ամենը հաշվի առնելով՝ զարմանալի չի լինի, եթե ֆրանսիացին նախընտրի երկարաձգել իր մնալը Կատալոնիայում։

Հիշեցնենք, որ Ֆլիկը նոր ձապ պաշտպան է փնտրում։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել