ad-banner-1

Ալեխանդրո Բալդե. «Նա ինձ համար արդեն աշխարհի լավագույնն է»

Դուք  ուրա՞խ եք վնասվածքից հետո վերադառնալու համար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բալդե.

«Ես շատ ուրախ եմ, որ բժշկի թույլտվությունն ստացա վերադառնալու, բայց, ի վերջո, սա շատ կարևոր խաղ է, և ես մեկամսյա բացակայությունից հետո եմ դուրս գալիս խաղադաշտ, այնպես որ, ամենայն հավանականությամբ, կխաղամ խաղի վերջին րոպեներին։ Քայլ առ քայլ»։

Հանդերձարանում վրեժի զգացում կա՞ ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո։

«Այո՛, ի վերջո, դա մեծ անկյունաքար դարձավ։ Այդ տարի մենք զգում էինք, որ մոտ ենք մեծ նվաճումների, բայց այստեղ կայացած այդ խաղը մեզ համար լուրջ հարված էր։ Բայց ֆուտբոլը միշտ վրեժ լուծելու հնարավորություն է տալիս, և այսօր մենք գործում ենք համապատասխանաբար»։

Ֆլիկը խիստ հոր տպավորություն է թողնում…

«Այո՛, դա ճիշտ է։ Մենք երիտասարդ խաղացողների մեծ խումբ ունենք, և ոչ ոք ամենագետ չի ծնվում։ Նա շատ բան է մեզ սովորեցնում, և կարելի է ասել, որ հանդերձարանում նա հոր պես է»։

Լամին Յամալի ներկայությունը թիմին ավելի ուժեղ է դարձնո՞ւմ։

«Այո՛, մենք ունենք զարմանահրաշ և շատ համախմբված կազմ։ Կարևորն այն է, որ նույնիսկ եթե կարևոր խաղացողները բացակայում են, նրանց փոխարինողը հնարավորինս լավ է խաղում, որպեսզի ոչ ոք չզգա նրանց բացակայությունը»։

Ինչպե՞ս եք տանում անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։

«Այո՛, դա շատ ծանր հարված էր, բայց այս տարի մենք կրկին կփորձենք։ Վստահ եմ, որ Չեմպիոնների լիգայում շատ բանի կհասնենք»։

Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը Ռաֆինյայի և Ռեշֆորդի հետ։

«Ես հիանալի լեզու եմ գտնում Ռաֆինյայի հետ, և մենք ձախ եզրում ուժեղ զույգ ենք կազմել, բայց Մարկուսի հետ ևս շատ հեշտ է։ Նա համաշխարհային մակարդակի խաղացող է, իսկ նման մակարդակի խաղացողների հետ միշտ հեշտ է ընդհանուր լեզու գտնել»։

Ի՞նչ եք մտածում Լամին Յամալի մասին։

«Նա  երիտասարդ խաղացող է, բայց ինձ համար նա արդեն աշխարհի լավագույնն է։ Երբեմն օգտակար է նրա ականջը մի փոքր ձգել, բայց այն, ինչ նա անում է այս տարիքում, պարզապես զարմանալի է։ Հուսով եմ, նա կշարունակի օգնել մեզ »։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։