ad-banner-1
Yerevan Barcelonista (Երևան Բարսելոնիստա) fan club logo displayed.

Բարսելոնան հայտարարություն է տարածել Յամալի հնարավոր վաճառքի վերաբերյալ

Կատալոնական ակումբը պաշտոնապես հերքել է Լամին Յամալի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ ստանալու մասին տեղեկությունը, հայտնում է Marca-ն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սաուդյան Ալ Հիլալ ակումբը պատրաստ է վճարել 400 միլիոն եվրո երիտասարդ վինգերի համար և նրան առաջարկել յոթ տարվա պայմանագիր։

Բարսելոնան զբաղեցրել է հստակ դիրքորոշում․ տաղանդավոր սանը վաճառքի ենթակա չէ։ Հարկ է նշել, որ այս ամառ Յամալը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս․ նրա հաշվին կա 2 խփած գնդակ և 3 գոլային փոխանցում Լա Լիգայի 4 խաղում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։