ad-banner-1

Բարսելոնան ստիպում է ՖԻՖԱ-ին փոխել կանոնները

ՈՒԵՖԱ-ն վերջերս համաձայնություն է տվել մի բանի, որը երկար տարիներ կտրականապես արգելված էր։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը բացառություն է արել Բարսելոնայի և Միլանի համար։

Ճիշտ է՝ թույլտվություն ստացել են նաև երկու այլ ակումբներ՝ Վիլյառեալը և Կոմոն։ Այս քառյակը հնարավորություն է ստացել արտերկրում անցկացնել մեկական խաղ՝ համապատասխանաբար Լա Լիգայի և Սերիա Ա-ի շրջանակում։

Այսպես, իսպանական թիմերը կմեկնեն ԱՄՆ՝ Մայամի, իսկ իտալական թիմերը՝ Ավստրալիա։ Բնականաբար, նման նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել ինչպես տեղի երկրպագուների, այնպես էլ ՖԻՖԱ-ի շրջանում։

Նշվում է, որ Լա Լիգայի և Սերիա Ա-ի խաղերը այլ մայրցամաք տեղափոխելու հնարավորությունը ստեղծվել է ՖԻՖԱ-ի կանոնակարգի որոշ բացերի շնորհիվ։ Այդ մասին նշել են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները՝ հրապարակելով իրենց թույլտվությունը։

«Հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի համապատասխան կարգավորող շրջանակը, որը ներկայումս վերանայվում է, բավականաչափ հստակ և մանրամասն չէ, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշեց բացառիկ հիմունքներով հավանություն տալ երկու ներկայացված հարցումներին», — նշված է հայտարարությունում։

Իսկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չի թաքցրել իր դժգոհությունը․

«Լիգայի խաղերը պետք է անցկացվեն սեփական երկրի տարածքում։ Մնացած ամեն ինչ զրկում է նվիրված երկրպագուներին իրենց իրավունքներից և կարող է խեղաթյուրել մրցումների արդար ընթացքը»։

Ըստ GOAL-ի՝ լրատվամիջոցների և երկրպագուների շրջանում արտերկրում խաղեր անցկացնելու շուրջ աճող վեճերի ֆոնին, ՖԻՖԱ-ն որոշել է միջամտել։ Աղբյուրի տեղեկությամբ՝ կառույցը արդեն ուսումնասիրում է հաջորդ տարվա համար կանոնակարգի փոփոխության հնարավորությունը։

Այս քայլը պայմանավորված է հիասթափությամբ՝ 2014 թվականի կանոնակարգում համապատասխան գործիքների բացակայությունից, որոնք այժմ թույլ չեն տալիս ՖԻՖԱ-ին արգելել այդ հանդիպումների անցկացումը Իսպանիայից և Իտալիայից դուրս, եթե կողմերն արդեն համաձայնության են եկել։

Վերջնական որոշումը այժմ գտնվում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների, ինչպես նաև նրանց համապատասխան կոնֆեդերացիաների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ԱՖԿ-ի ձեռքում։ Նշվում է, որ ամերիկյան կողմը դեռևս տատանվում է, քանի որ մտավախություն ունի՝ եվրոպական ֆուտբոլը կարող է աստիճանաբար գրավել ԱՄՆ-ի և Մեքսիկայի շուկան։

Սակայն եթե ՖԻՖԱ-ն իրականացնի նախատեսվող փոփոխությունները, ապագայում, ամենայն հավանականությամբ, այլ մայրցամաքում լիգայական հանդիպումներ անցկացնելու գաղափարից ստիպված կլինեն հրաժարվել։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։