ad-banner-1
Ժոան Գարսիա–դարպասապահ

Ե՞րբ կվերադառնա Ժոան Գարսիան

Ժոան Գարսիան և Էրիկ Գարսիան ներկա են եղել Բարսելոնայի և Վալնսիայի միջև կայացած բասկետբոլի հանդիպմանը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Movistar+-ի լրագրողը, մոտենալով Ժոան Գարսիային, դիմեց՝ խնդրելով թարմ տեղեկություններ հաղորդել իր առողջական վիճակի համար։ Ի պատասխան՝ դարպասապահը նշել է, որ իր ապաքինումը լավ է ընթանում, սակայն նա կարող է խաղադաշտ չվերադառնալ առնվազն մեկ ամիս։

Ամեն ինչ ցույց է տալիս, որ նա բաց կթողնի «Սանտյագո Բեռնաբեու»-ում կայանալիք խաղը։ Դա այժմ հաստատել է Mundo Deportivo-ն, որը ենթադրում է, որ Գարսիան խաղադաշտ չի վերադառնա հոկտեմբերի 26-ի Կլասիկոյին։ Հաղորդագրության մեջ, կարծես թե, ենթադրվում է, որ Գարսիան բաց կթողնի նաև Օլիմպիակոսի, Բրյուգեի և Սելտայի դեմ հանդիպումները։

Այսպիսով, Վոյցեխ Շչենսնիի վրա կլինի դարպասապահի դիրքում հանդես գալու և նախորդ մրցաշրջանում իր մարզավիճակը վերականգնելու պարտականությունը, ինպչպես անցյալ տարի նա փոխարինեց Մարկ-Անդրե տեր Շտեգենին։

Mari

Հեղինակ՝ Mari