
Այլ
Մբապպեն պաշտպանել է Յամալին
Մադրիդի Ռեալի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Բարսելոնայի աստղ Լամին Յամալի մասին։
«Մարդիկ շատ են խոսում նրա անձնական կյանքի մասին, ես կարծում եմ, որ նրան պետք է հանգիստ թողնել։ Ֆուտբոլում նա հզոր խաղացող է, իսկ կյանքում՝ ընդամենը 18 տարեկան երեխա։
Լամինը ցույց է տալիս ֆուտբոլի հանդեպ ունեցած մեծ կիրքը, և դա այն է, ինչ նա երբեք չի կորցնի։ Մնացածն անձնական կյանքի հարցեր են։ Մարդիկ պարզապես շատ են սիրում խոսել։
Մեծանալուն զուգահեռ՝ Յամալը կսկսի նկատել ինչն է լավ և ինչն է վատ այս կյանքում։ Բոլորը սխալվել են նրա տարիքում, դա նորմալ է։ Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և կկերտի իր սեփական ուղին»,- ասել է Մբապպեն։
Լամինի վերաբերյալ բոլոր նորությունները կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։