
1 միլիարդ եվրո․ Բարսելոնայի հայտարարությունը
Բարսելոնայի հասույթը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով կազմել է գրեթե մեկ միլիարդ՝ 994 միլիոն եվրո, հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զուտ օպերացիոն շահույթը կազմել է 2 միլիոն եվրո, և ակումբը երկրորդ տարին անընդմեջ ունի դրական հաշվեկշիռ։ Հովանավորչական գործարքներից ստացված եկամուտները նշված ժամանակահատվածում հասել են 259 միլիոն եվրոյի, իսկ ատրիբուտների վաճառքից ստացվածը՝ 170 միլիոն եվրոյի։
2025/26 մրցաշրջանում ակումբի ղեկավարությունը նախատեսում է 1,075 միլիարդ եվրո հասույթ։
2023 թվականի հունիսին ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական վերահսկողության կազմակերպությունը (CFCB) տուգանել է Բարսելոնային 2022 ֆինանսական տարվա հաշվետվության սխալ ներկայացման համար։ Բարսելոնայի գործը վերաբերում էր ոչ նյութական ակտիվների վաճառքից ստացված շահույթին (բացի խաղացողների տրանսֆերներից), որը չի համապատասխանում կանոնակարգի եկամտին։
Բարսելոնան 19 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ տուրում կատալոնացիները հոկտեմբերի 18-ին կընդունեն Ժիրոնային։