ad-banner-1

Որքա՞ն կվճարվի Բարսելոնայի ֆուտբոլիստը

Մի քանի շաբաթ տևած լարված բանակցություններից հետո Բարսելոնան համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը Բարսան պատրաստվում է անել հոկտեմբերի 15-ին` միջազգային դադարից անմիջապես հետո:

Ըստ SPORT պարբերականի՝ նոր պայմանագրով Դե Յոնգի աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո՝ նույնքան, որքան այժմ ստանում է թիմի մեկ այլ կիսապաշտպան Պեդրին:

Ժոան Լապորտան և իր ընկերությունը մեծ ջանքեր են գործադրում Բարսայի ֆուտբոլիստների աշխատավարձի չափը վերահսկողության տակ վերցնելու համար, և Դե Յոնգի՝ նոր պայմանագրով նախատեսված աշխատավարձը, այդ սահմանների ներքո է:

Robert

Հեղինակ՝ Robert