
Ակումբ
Հայտնի է` երբ կվերադառնան Ռաֆինյան և Ֆերմինը
Բարսելոնայում վերջին ժամանակահատվածում վնասվածքների տեղատարափ է, սակայն թիմի 2 ֆուտբոլիստ մոտ է դաշտ վերադառնալուն։
Ֆերմին Լոպեսը, որը Վալենսիայի դեմ կայացած խաղի ավարտին լացակումած հեռացավ դաշտից, կվերադանա միջազգային դադարից հետո` Ժիրոնայի դեմ խաղում։
Ռաֆինյան, որը Ռեալ Օվիեդոյի խաղից հետո ևս վնասվածք էր ստացել , նույնպես կվերադառնա Ժիրոնայի դեմ խաղում։
Հիշեցնենք` Ժիրոնայի դեմ խաղը կկայանա հոկտեմբերի 18-ին Բարսելոնայի տնային մարզադաշտում։