ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Պաշտոնական․ Բարսելոնայի հայտացուցակը Ռեալ Սոսիեդադի դեմ խաղի համար․

Ատլետիկոյից խոշոր հաշվով պարտություն կրած Ռեալ Մադրիդից հետո Բարսելոնան ունի լավ հնարավորություն բարձրանալու Լա Լիգայի միանձնյա առաջին հորիզոնական։ Կատալոնացիները երկու միավորով զիջում են Խաբի Ալոնսոյի թիմին և Ռեալ Սոսիեդադի նկատմամբ հաղթանակի դեպքում կգլխավորեն մրցաշարային աղյուսակը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Մինչ խաղը, որը կկայանա Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս մարզադաշտում, գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրապարակել է թիմի հայտացուցակը։

Կարևոր նորությամբ՝ Լամին Յամալը բժշկական թույլտվություն է ստացել և ընդգրկվել թիմում։ 18-ամյա ֆուտբոլիստը ապաքինվել է ազդրային խնդիրներից ու բաց թողած չորս հանդիպումներից հետո վերադարձել է կազմ։

Այդուհանդերձ, Ալեխանդրո Բալդեն դեռ չի ստացել վերադարձի թույլտվություն, թեև շաբաթվա մեծ մասը մարզվել է թիմի հետ։

Մարկ Կասադոն նույնպես պատրաստ է խաղին․ նա շաբաթ օրը ժամանակից շուտ լքել էր մարզումը անհարմարության պատճառով, սակայն այժմ ֆիզիկապես լիարժեք է։

Գավին, Ժոան Գարսիան, Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում են բացակայել վնասվածքների պատճառով։

Ժոան Գարսիայի վնասվածքից հետո թիմին կրկին միացել է Դիեգո Կոչենը, ով մինչ այդ մասնակցում էր ԱՄՆ Մ-20 հավաքականի կազմում Չիլիում անցկացվող Աշխարհի առաջնությանը։

Հայտացուցակում տեղ են գտել նաև երիտասարդներ Էդեր Ալլերը, Տոնի Ֆերնանդեսը, Դրոն և Ռունի Բարդաղջին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։