ad-banner-1
Մեսսի–Բարսա–Սուարես–Բուսկետս–Ալբա

💔Բարսայի լեգենդը հայտարերեց կարիերան ավարտելու մասին

Ինտեր Մայամիի կիսապաշտպան և Բարսելոնայի պատմության ամենամեծ ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը՝ Սերխիո Բուսկետսը, հինգշաբթի օրը հայտարարեց, որ կավարտի իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

37-ամյա ֆուտբոլիստը, ով 2008 թվականին Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ 20 տարեկանում միացել էր Բարսայի հիմնական թիմին՝ դառնալով Լիոնել Մեսսիի գլխավորած սերնդի առանցքային դեմքերից մեկը, որը գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում։

2010 թվականին Իսպանիայի հավաքականի կազմում դարձած աշխարհի չեմպիոն Բուսկետսը այդ մասին հայտարարեց սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում։ Նա ասել է.

«Սրանք կլինեն իմ վերջին ամիսները խաղադաշտում։ Ես շատ ուրախ, հպարտ, կայացած և, ամենակարևորը, երախտապարտ եմ հեռանում»։

Կիսապաշտպանը հավելել է. «Զգում եմ, որ եկել է իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ տալու պահը։ Մոտ 20 տարի է, ինչ վայելում եմ այս անհավանական պատմությունը, որի մասին միշտ երազել եմ»։

Բուսկետսը նաև հարգանքի տուրք մատուցեց Բարսելոնային իր հրաժեշտի հայտարարության ժամանակ՝ ասելով.

«Շնորհակալ եմ Բարսելոնա ֆուտբոլային ակումբին՝ իմ կյանքի ակումբին։ Այնտեղ ես իրականացրի այն երազանքները, որոնք ունեի մանուկ ժամանակ, հարյուրավոր խաղերում հագա իմ սիրելի մարզաշապիկը, նվաճեցի բազմաթիվ տիտղոսներ և անմոռանալի պահեր ունեցա «Կամպ Նոուում»։

Բարսելոնայում իր գտնվելու ընթացքում Բուսկետսը նվաճել է 3 Չեմպիոնների լիգայի տիտղոս, 9 Լա Լիգայի տիտղոս, 7 Իսպանիայի գավաթ, 7 Իսպանիայի Սուպերգավաթ, 3 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ և 3 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ։

Իսպանիայի ազգային հավաքականի հետ, որի կազմում անցկացրել է 143 հանդիպում, Բուսկետսը նվաճել է 2010 թվականի Աշխարհի գավաթը և 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Նա հեռացավ Բարսայից 2023 թվականին, որից հետո նա պայմանագիր կնքեց Ինտեր Մայամիի հետ։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։