ad-banner-1

Ի՞նչ է սպասվում Ռեշֆորդին վարձակալության ավարտին․ Բարսելոնան որոշել է

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կդառնա Բարսելոնայի լիիրավ խաղացող՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Մրցաշրջանի մեկնարկում Մարկուս Ռեշֆորդի հիանալի ելույթները համոզել են Բարսելոնայի ղեկավարությանը՝ 27-ամյա անգլիացու տրանսֆերը գնելու անհրաժեշտության մեջ, հայտնում է Fichajes-ը։

Կատալոնացիները կփորձեն գնել Ռեշֆորդին վարձակալության ժամկետի ավարտից հետո, սակայն ավելի քիչ կառաջարկեն, քան ակնկալում էին Մանչեսթեր Յունայթեդում։ «Կարմիր սատանաները» հույս ունեն ստանալ 35 մլն ֆունտ ստերլինգ։ Իսկ կատալոնացիները իրենց ոչ հեշտ ֆինանսական դրության պատճառով ցանկանում են գինը իջեցնել մինչև 26 մլն ֆունտ ստերլինգ։

Խաղացողը երջանիկ է Իսպանիայում և մտադրություն չունի վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդ, որի կազմից նրան հեռացրել է Ռուբեն Ամորիմը։ Անգլիացի հարձակվողի ճակատագրի վերջնական որոշումը ակումբների միջև կընդունվի 2026 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը 2025/26 մրցաշրջանում Բարսելոնայի կազմում անցկացրած վեց խաղերում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։