ad-banner-1
ումտիտի դեմբելե

Ումտիտին Դեմբելեի մասին գաղտնիք է պատմել

Ումտիտին՝ Դեմբելեի մասին․ «Ամեն առավոտ նրան էի զանգում, որ իմանամ՝ արդյոք արթուն է»։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Բարսելոնայի նախկին պաշտպան Սամուել Ումտիտիի հարցազրույցի մի հատվածով, որտեղ ֆուտբոլիստը հետաքրքիր պատմություն է պատմում իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեի մասին։

«Բարսելոնայում ինձ խնդրում էին ամեն առավոտ զանգել Ուսմանին՝ իմանալու համար, թե արդյոք նա արթուն է։

Դա հատկապես արվում էր՝ իմանալու համար, թե ժամը քանիսին նա պետք է գա մարզման։ Ես դա անում էի հանուն նրա, քանի որ 10, 20 կամ 50 րոպե ուշանալը նրա համար խնդիր չէր, ի տարբերություն մարզիչի»,- ասել է Ումտիտին

Հիշեցնենք, որ այսօր Դեմբելեն «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից է և, ամենայն հավանականությամբ, կարժանանա այդ մրցանակին

Liana

Հեղինակ՝ Liana

Պատասխանել