
Ակումբ
Բարսելոնան վերջնագիր է ներկայացրել դե Յոնգին
Բարսելոնայի ղեկավարությունը դժգոհ է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքից։ Կապտանռնագույնները ֆուտբոլիստին վերջնագիր են ներկայացրել։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, ակումբի նախագահ Ժոան Լապորտան հոլանդացի ֆուտբոլիստին հայտնել է, որ նա առաջիկա ձմռանը կտեղափոխվի տրանսֆերային ցուցակ, եթե նոր պայմանագիր չստորագրի։ Բարսելոնայում գնահատում են դե Յոնգի արժեքը, սակայն ակումբը չի ցանկանում անվճար կորցնել առանցքային խաղացողին։
Նշվում է, որ կիսապաշտպանը պետք է որոշում կայացնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Դե Յոնգը Բարսելոնայի կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Խաղացողի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։