
Ակումբ
Բարսելոնան պայմանագիր է կնքել ադրբեջանցի ֆուտբոլիստի հետ
Բարսելոնան պայմանագիր է կնքել 17-ամյա ադրբեջանցի կիսապաշտպան Իբրահիմ Բաբաևի հետ։ Նա մի քանի շաբաթ փորձաշրջան էր անցնում ակումբի Խուվենիլ Բ թիմում, և այսօր արդեն պաշտոնապես միացել է Բարսելոնային։

Իբրահիմ Բաբաևը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին ադրբեջանցի ֆուտբոլիստը։ Մինչ այս նա հանդես էր գալիս շվեյցարական Սերվետ ակումբում։