ad-banner-1

«Ես սիրում եմ ձեզ, կուլեներ»․ Տեր Շտեգենը հայտարարություն է տարածել

Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել․

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Անցած մի քանի ամիսներն ինձ համար առանձնապես դժվար էին՝ և՛ ֆիզիկապես, և՛ անձնական առումով։ Ցանկացած խաղացողի նման, վնասվածք ստանալուց հետո, իմ միակ առաջնահերթությունը միշտ եղել է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ՝ մղված միայն թիմին օգնելու և այն անելու ցանկությամբ, ինչն ամենից շատ եմ սիրում՝ մրցակցել։

Վերջին շաբաթներին իմ մասին շատ բան է խոսվել, որոնցից մի քանիսը բացարձակապես անհիմն են։ Հետևաբար, ես անհրաժեշտ եմ համարում հարգանքով, բայց պարզորոշ ներկայացնել իրադարձությունների իմ տարբերակը։

Վիրահատության որոշումը կայացվել է բժշկական մասնագետների հետ խորհրդակցելուց հետո և լիովին հաստատվել է ակումբի կողմից։ Այն միշտ ունեցել է իմ առողջությունն ու երկարաժամկետ մարզական կարիերան առաջնահերթություն դարձնելու նպատակ, որոնք, իհարկե, լիովին համընկնում են Բարսելոնայի նպատակների հետ՝ ինձ հնարավորինս շուտ մարզավիճակում ունենալ, որպեսզի շարունակենք տիտղոսներ նվաճել։ Ավելին, ես հրապարակայնորեն հայտարարեցի վերականգնման նվազագույն ժամկետի մասին, որն ինձ հայտնել էին ամենահեղինակավոր փորձագետները և միշտ ակումբի հետ համաձայնեցված։

Ես կցանկանայի նաև պարզաբանել, որ բոլոր տրանսֆերներն ու պայմանագրերի երկարաձգումները կատարվել են մինչև իմ վիրահատությունը, և հետևաբար, ոչ մի դեպքում չէի կարող մտածել, որ իմ վիրահատության հետ կապված անբարենպաստ հանգամանքները կապ կունենային իմ մյուս գործընկերների գրանցման հետ, որոնց ես շատ եմ հարգում և անհամբեր սպասում եմ նրանց հետ շատ տարիներ հանդերձարանը կիսելուն։ Ցանկացած այլընտրանքային մեկնաբանություն ինձ համար անարդար է և անճիշտ։

Իմ ողջ կարիերայի ընթացքում ես միշտ փորձել եմ ինձ պահել պրոֆեսիոնալիզմով, հարգանքով և նվիրվածությամբ այն խորհրդանիշների նկատմամբ, որոնք ներկայացրել եմ։ Ես խորը սեր ունեմ Բարսելոնայի, այս քաղաքի և նրա երկրպագուների նկատմամբ, ովքեր իմ կողքին են եղել այսքան տարի։ Իմ նվիրվածությունը այս գույներին մնում է բացարձակ։

Ես հասկանում եմ, որ դժվար պահերը կարող են լարվածություն առաջացնել, բայց հավատում եմ, որ երկխոսության և պատասխանատվության միջոցով մենք կարող ենք կառուցողականորեն լուծել այս իրավիճակը։ Ես լիովին պատրաստ եմ համագործակցել ակումբի ղեկավարության հետ՝ այս հարցը լուծելու և պահանջվող թույլտվությունը տրամադրելու համար։

Շատ բան կարող է փոխվել, բայց մի բան երբեք չի փոխվի՝ ես սիրում եմ ձեզ, Կուլեներ»։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել