ad-banner-1

Երբ կվերադառնա Բերնալը

Մարկ Բերնալը նկատելի բացականերից էր Բարսելոնայի՝ Վիսել Կոբեի դեմ կայացած վերջին խաղում, որը կատալոնացիները հաղթեցին 3։1 հաշվով։ Այնուամենայնիվ, մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ հանդես եկան տպավորիչ խաղով՝ իրենց հնարավորությունները լավագույնս ցուցադրելով։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Նախորդ մրցաշրջանում Բերնալը գրեթե հասել էր հիմնական կազմում իր տեղն ամրապնդելուն, սակայն ծնկի խաչաձև կապանների վնասվածքը կանգնեցրեց նրա զարգացումը։

Ե՞րբ կվերադառնա Բերնալը խաղադաշտ

Diario SPORT-ի տեղեկություններով՝ Մարկը աստիճանաբար մոտենում է լիարժեք մարզավիճակին, և շուտով կվերադառնա խաղադաշտ։ Իրականում, հնարավոր է՝ Բերնալն իր վերադարձը ֆիքսի հենց օգոստոսի սկզբին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի խաղում, որտեղ Բարսելոնան մրցելու է իտալական Կոմոյի դեմ։

Թեպետ Մարկը ուղեկցել է թիմին ասիական շրջագայության ժամանակ, Հանսի Ֆլիկը չի ներառել նրան Վիսսել Կոբեի դեմ կազմի մեջ, և սպասվում է, որ նա չի խաղա նաև Կորեայում կայանալիք հանդիպումներում։

Սակայն հանդիպումից առաջ Բերնալը նկատվել է դաշտում ակտիվ և ինտենսիվ մարզում անցկացնելիս՝ հստակ ցույց տալով վերականգնման լավ ընթացք և մեծ մոտիվացիա։

Ակումբում գոհ են կիսապաշտպանի վերականգնման գործընթացից և ակնկալում են, որ նրա վերադարձը կկայանա շատ շուտով։

Չնայած Բարսայի կիսապաշտպանությունում առկա խիտ մրցակցությանը՝ Ֆլիկը շարունակում է լիովին վստահել Մարկին։ Եթե վերջինս կարողանա վերադարձնել իր լավագույն մարզավիճակը, ապա նա կարող է դառնալ արժեքավոր խաղացող թիմի համար՝ հատկապես որպես այլընտրանք Ֆրենկի դե Յոնգի և Մարկ Կասադոյի համար։

Հետևաբար, առաջիկա շաբաթները չափազանց կարևոր են լինելու երիտասարդ ֆուտբոլիստի համար։ Բեռնալը պետք է ոչ միայն վերականգնի իր ֆիզիկական պատրաստվածությունը, այլև վերագտնի խաղային վստահությունն ու մրցակցային վիճակը՝ Բարսելոնայի կազմում իր տեղը վաստակելու համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել