ad-banner-1
բարսելոնան-նոր-հովանավոր-լապորտա

Բարսելոնան նոր հովանավոր կունենա

Բարսելոնան շարունակում է հովանավորների որոնումները։ Բլաուգրանա ակումբին նոր եկամուտներ են պետք՝ իր ֆինանսական ֆեյր փլեյի վիճակը բարելավելու համար, ինչը մասամբ պայմանավորված է ակումբի բյուջեի աճով և ձեռք բերված եկամուտներով։ Այս պահին ակումբը բանակցում է Գաբոնի կառավարության հետ՝ այդ երկրում զբոսաշրջությունը խթանելու համար։

QUIZ: Ուշադի՞ր ես հետեւել Բարսելոնային 2024/25 թթ․ մրցաշրջանում


Չնայած որոշ տեղեկություններին, համաձայնագիրը դեռևս կնքված չէ, և մի քանի հարցեր դեռ լուծում են պահանջում։ Այն, ինչ հստակ է թվում, յուրաքանչյուր մրցաշրջանում ստացվելիք ֆիքսված գումարն է, որը կազմում է տասը միլիոն եվրո։ Պայմանագրի տևողությունը դեռ հստակեցված չէ։ Խոսվում է երեք կամ չորս մրցաշրջանի մասին, ինչը կարող է նշանակել 40 միլիոն եվրո ընդհանուր եկամուտ այս հովանավորությունից։


Բարսելոնան մեծ ջանքեր է գործադրում նոր եկամուտներ ստանալու համար։ Մերչենդայզինգից ստացված եկամուտների աճը զգալի է եղել, քանի որ BLM ընկերությունը, որը պատասխանատու է այդ բիզնեսի համար, նախորդ տարի եռապատկել է իր շրջանառությունը։ Ակումբի խանութներ այցելել է ընդհանուր առմամբ 10 միլիոն մարդ։

Կարդացեք նաեւ․ Բարսելոնան օր է նշանակել Մեսսիի հրաժեշտի խաղի համար


Եկամուտների աճը գալիս է նաև մարզական ճանապարհով։ Այս ամառ Դեկուի աշխատանքն է ապահովել ավելի քան 20 միլիոն եվրոյի վաճառքներ այնպիսի խաղացողների հեռանալու շնորհիվ, ինչպիսիք են Ալեքս Վալյեն կամ Պաբլո Տոռեն, որոնց տրանսֆերները կհայտարարվեն առաջիկա ժամերին, կամ այն տոկոսի շնորհիվ, որ ակումբը ստացել է Տոդիբոյի կամ Ալեշ Մորիբայի տրանսֆերային գործարքներից։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել