ad-banner-1

Նիկո Ուիլյամսը կրճատել է արձակուրդը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կրճատել է իր արձակուրդը՝ «Բարսելոնա» տեղափոխությունն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հրաժարագնի վճարումը և բանակցությունների ավարտը նախատեսված են հունիսի 4-ին՝ ուրբաթ օրը։ Նշվում է, որ կատալոնացիներին հաջողվել է համոզել Նիկոյին և նրա գործակալին, որ ակումբը որևէ խնդիր չի ունենա իսպանացու գրանցման հետ կապված։

Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ «Բարսելոնան» և Նիկո Ուիլյամսը բանավոր համաձայնության էին հասել վեցամյա պայմանագրի և աշխատավարձի պայմանների շուրջ։ Սակայն փաստաթղթերի ձևակերպման ժամանակ խաղացողի ներկայացուցիչները անսպասելիորեն պահանջել են պայմանագրում լրացուցիչ պայմաններ ավելացնել՝ կապված գրանցման երաշխիքի հետ, ինչը անակնկալ է եղել ակումբի ղեկավարության համար։

Պատասխանել