
Աթլետիկը հիասթափեցնում է․ բլոգ
Անկեղծ կլինեմ՝ «Աթլետիկ Բիլբաո» ֆուտբոլային ակումբի մասին շատ դրական կարծիքի էի, մինչև Նիկո Ուիլյամսի հետ կապված վերջին դեպքերը։
Նիկոն միշտ նվիրված է եղել «Աթլետիկին», և նույնիսկ անցած տարի, երբ այդքան գրավիչ էր «Բարսելոնա» տեղափոխվելու միտքը, նա հանդգնեց մերժել «Բարսային», որպեսզի Բիլբաոյի հետ մասնակցի Եվրոպա լիգային։ Բայց պետք է հասկանալ, որ Նիկոյի նման աստղը չի կարող երկար մնալ «Աթլետիկում», և դա լրիվ տրամաբանական է։
Ժամանակին Բիլբաոյից շատ աստղեր են հեռացել, ոմանք նույնիսկ անվճար՝ Անդեր Էրերա, Կեպա, Էմերիկ Լապորտ, Ինյիգո Մարտինես եւ այլք։
Այնպես էլ չէ, որ Նիկոն պատրաստ է տեղափոխվել ցանկացած գրանդ, միայն թե հեռանա Աթլետիկից: Նա արդեն հասցրել է մերժել մի քանի գրանդ ակումբների և ցանկանում է խաղալ միայն իր երազանքների ակումբում, ինչը նույնպես շատ նորմալ է: Երբ այս ամենին գումարվում է նաև այն, որ Ուիլյամսը մինչ այժմ էլ շատ հարգալից է իրեն պահում Բիլբաոյի հանդեպ, հասկանալի է դառնում, որ բասկյան ակումբն ուղղակի ոչ ֆուտբոլային մեթոդներով ու ստիպողաբար է ուզում Նիկոյին պահել թիմում, ինչը ամենևին պատիվ չի բերում։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄ-ԱԼԻՔԻՆ
Սարգիս Սարգսյան