
Տրանսֆերներ
Լապորտան՝ Նիկոյի տրանսֆերի մասին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մասնակցում է «Կումանի գավաթ 2025» գոլֆի բարեգործական մրցաշարին, որի ընթացքում պատասխանել է Նիկո Ուիլյամսի տրանսֆերի մասին հարցերին․
«Քանի որ մենք ոչինչ չունենք թաքցնելու, թող ֆինանսական ստուգումներ անեն։ Մենք բացարձակ խնդիր չունենք դրա հետ։
Ես չեմ խոսի ֆուտբոլիստների մասին։ Կարող եմ միայն ասել շուկայում առկա հնարավորությունների վերաբերյալ, դրանք բավական շատ են։
Եթե շուկայում կան հնարավորություններ, որոնք պահանջում են վճարել հրաժարագին, Բարսելոնան պատրաստ է անել անհրաժեշտ բոլոր քայլերը»,- ասել է Լապորտան