
Տրանսֆերներ
Նիկոյից բացի, Բարսան ցանկանում է ստորագրել նաև անգլիացի աստղին
Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին վարձակալելու համար։ Ինչպես հայտնում է The Times-ը, անգլիացու տեղափոխության շուրջ աշխատանքները տարվում են առանձին՝ «Աթլետիկի» հետ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցություններից։
Աղբյուրի տվյալներով՝ գործարքները միմյանցից անկախ են և փոխբացառող չեն։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակնկալում է օգտագործել Ռեշֆորդին որպես կենտրոնական հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ