
Բարսան գնել է Էսպանյոլի դարպասապահին. Ինչո՞ւ
Առաջին հայացքից 24-ամյա Ժոան Գարսիայի 25 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերը (ի դեպ, «Էսպանյոլից» «Բարսելոնա» կատարված առաջին տրանսֆերը) ուղղված է պահեստայինների կազմի խորացմանը, սակայն Հանսի Ֆլիկը նրան տեսնում է որպես հիմնական դարպասապահ։
Կան հիմքեր ենթադրելու, որ «Բարսան» ձեռք է բերում հեռանկարում կատարյալ դարպասապահի թոփ ակումբի համար։ Ժոանն ունի իր դիրքի խաղացողի համար շքեղ անտրոպոմետրիա՝ բարձրահասակ (191 սմ), ոչ ծանր (79 կգ), բայց միևնույն ժամանակ հզոր ու ցատկուն, ինչպես նաև կոփված բնավորությամբ և առաջնորդական հատկանիշներով։
Եթե դիտարկենք Ժոանի թվերը ավարտված մրցաշրջանում, գնի և «Բարսելոնայի» մակարդակին նրա համապատասխանության վերաբերյալ բոլոր հարցերը վերջնականապես կվերանան։ Չնայած 38 խաղում բաց թողած 51 գնդակին՝ իսպանացին WhoScored-ի միջին գնահատականով (7.17) Լա Լիգայի լավագույն դարպասապահն է՝ մեծ առավելությամբ փրկած գնդակներով (145), հետ մղած 11-մետրանոցներով (6-ից 2-ը), օդային մենամարտերում հաղթանակներով (96%) և այլն։ Նրա փոխանցումները նույնպես բարձր մակարդակի վրա են՝ մրցաշրջանում 232 ճշգրիտ երկար փոխանցում։ Գարսիան ամբողջ առաջնությունում կատարել է ընդամենը 2 արդյունավետ սխալ։ Ավելի պարզ ասած, նրա պրոֆիլը հիանալի է։
Սակայն հարցը, թե արդյոք հիմա անհրաժեշտ էր ևս մեկ դարպասապահ՝ պայմանագիրը երկարաձգած Վոյցեխ Շչեսնիի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի առկայության դեպքում, հռետորական է:
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ